Հայրնեգիտություն

Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթ Արագածն է (4,090 մ): Արագածոտնի մարզկենտրոնը և ամենամեծ քաղաքը Աշտարակն է։

Արագած լեռ
Արագածի անվան ծագումը կապվում է Հայկի որդի Արամանյակի հետ: Մեկ այլ վարկածով՝ Արագածը կոչվել է Արա աստծո անունով և նշանակում է Արայի գահ: Լեռը Հարավային Կովկասի ամենաբարձր գագաթն է և մշտակապես գտնվում է լեռնագնացների և բնագետների ուշադրության կենտրոնում: Լեռան գագաթից կարելի է տեսնել Փոքր և Մեծ Կովկասի լեռնաշղթաների մեծ մասը:

Արագածը հայտնի է իր եզակի բնությամբ՝ ալպիական մարգագետիններով և սառնորակ աղբյուրներով։ Հեռավոր անցյալում լեռան վրա հրաբխի ժայթքումից առաջացած խառնարանը՝ աշխարհի ամենամեծ խառնարաններից է։ Արագած բարձրանալու լավագույն ժամանակը հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածն է, երբ լեռնային արահետները չոր են և անվտանգ: Ձմռանը, երբ լանջերը ծածկված են ձյունով, միայն պրոֆեսիոնալ լեռնագնացներն են դահուկներով հաղթահարում բարձունքը։

Վերջին տարիներին Հայաստանում ակտիվորեն զարգանում է արշավային զբոսաշրջությունը: Զարմանալի չէ, որ այս «լեռնային կղզին» անդիմադրելի է նրանց համար, ովքեր սիրում են բարձունքներ նվաճել:

Արագածոտնի մարզի տեսարժան վայրերը

Մարզը կարող է պարծենալ այնպիսի անձեռնմխելի և կիսավեր միջնադարյան հուշարձաններով, ինչպես Ամբերդի ամրոցը, միջնադարյան վանքեր Սաղմոսավանքը և Հովհանավանքը: Հայոց այբուբենի հիմնադիր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը գտնվում է Օշական գյուղում՝ Արագածոտնի մարզկենտրոնից ոչ հեռու: Հայերի համար այս վայրը հանդիսանում է ազգային սրբատեղի:

Արագածոտնի մարզում է գտնվում նաև Բյուրականի հայտնի աստղադիտարանը, որը հիմնադրել և ղեկավարել է ականավոր հայ գիտնական և աստղագետ Վիկտոր Համբարձումյանը։

Աշտարակ

Աշտարակը Արագածոտնի մարզի վարչական կենտրոնն է: Այն գտնվում է Քասաղ գետի ձախ ափին։ Քաղաքի անվանումը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում: Քաղաքը գտնվում է Երևանին մոտ, այնպես որ շատ հեշտ է այնտեղ հասնել մեքենայով կամ տաքսիով:

Աշտարակի տեսարժան վայրերը
Առաջին վայրը, որը հարկավոր է այցելել Աշտարակում՝ գլխավոր հրապարակն է: Այնտեղ է կանգնեցված Ներսես Աշտարակեցու գեղեցիկ արձանը: Վերջերս հրապարակի կենտրոնում տեղադրվել են նաև ծառերի տեսքով գեղեցիկ շատրվաններ: Հրապարակի հարևանությամբ է գտնվում հայ մեծ արձակագիր Վարդգես Պետրոսյանի արձանը:

Աշտարակում է գտնվում Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը։ Եվ, իհարկե, Աշտարակի ամենահիասքանչ տեսարժան վայրերից են կիրճի եզրին ծվարած Կարմրավորի, Ծիրանավորի և Սպիտակավոր երեք հնագույն եկեղեցիները։Քաղաքի ամենահին տները գտնվում են այս հատվածում:

Talin town.jpg

Թալին

Թալին քաղաք Հայաստանի Արագածոտնի մարզում։ Երևան քաղաքից 68 կիլոմետր հեռավորության վրա։
Քաղաքային համայնք Թալինի տարածաշրջանում։ Նախկինում եղել է Թալինի շրջանի վարչական կենտրոնը։ Նախկինում ունեցել է Թալինա, Թալին Մեծ, Թալին Վերին, Թալնո ոտն, Հայի Թալին, Տալին անվանումները։ Թալին է վերանվանվել 1978 թվականին։ 1964 թվականից դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1995 թվականի վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է քաղաք։Թալին քաղաքի քաղաքապետ դարձավ Գուրգեն Գրիգորյանը աշխատելով մինչև 2002 թվականը, նրան հաջորդեցին ևս երկու քաղաքապետ։ Երևան քաղաքից գտնվում է 68 կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից՝ 48 կմ։ Այստեղով է անցնում Երևան-Գյումրի միջպետական նշանակության ավտոմայրուղին։

Հնում մտել է Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ։ Հնագիտական պեղումներից պարզվում է, որ Թալինը բնակելի է եղել մ.թ.ա. 2-րդ հազարամյակում, իսկ ըստ Թովմա Արծրունու «Պատմության», Թալինը հիմնադրել է Անանիոս Բագրատունի իշխանի կողմից 9-10-րդ դարերում։ Այն Թալինա անունով հիշատակվում է Պտղոմեոսի կողմից՝ 2-րդ դար։

Սկսած 7-րդ դարից հաճախ հիշատակվում է, երբեմն որպես գյուղ, երբեմն էլ որպես ավան կամ քաղաք։ Քաղաքում կառուցված է Սբ. Աստվածածին կամ Փոքր եկեղեցին, որը կառուցվել է 689 թվականին Ներսեհ պատրիկ Կամսարական իշխանի կողմից։ Քաղաքից հարավ գտնվում է միջնադարյան քարավանատունը, բերդը։ Ըստ ուսումնասիրությունների, բերդը կառուցվել է 7-րդ դարում Կամսարական նախարարական տոհմի ներկայացուցիչների կողմից։ Բերդի նշանակությունը մեծ է եղել 16-րդ դարից սկսած, երբ թուրք-պարսկական պատերազմների ժամանակ այն արևմուտքից պաշտպանել է Երևանի մատույցները։
Թալինի մասին կան տարբեր ավանդություններ։ Օրինակ մի Թալին անունով աղջկա մասին։ Ասում են եղել է մի Թալին անունով աղջիկ, որը եղել է արքայադուստր։ Նա սիրել է մի գյուղացի տղայի։ Նրա հայրը ուզում էր, որ իր արքայադուստր աղջիկը ամուսնանա մի արքայազնի հետ։ Հայրը աղջկան ամուսնացնում է արքայազնի հետ։ Աղջիկը չի ներում հոր արարքը և իրեն ժայռից գցում է ցած։

Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի հուշարձաններից է: Գտնվում է Թալին քաղաքի հյուսիսային մասում: Համալիրը բաղկացած է Կաթողիկե և բազիլիկ եկեղեցիներից, պալատական կառույցից և գերեզմանոցից:

Կաթողիկե եկեղեցի (կամ Թալինի մեծ տաճար): Կառուցումը վերագրվում է Կամսարական իշխաններին: Տաճարի մասին պատմական, վիմագրական տեղեկություններ չեն պահպանվել: Ըստ ճարտարապետական առանձնահատկությունների վերլուծության, Կաթողիկեն թվագրվում է VII դ.: Ունի հինգ մուտք՝ մեկը արևմուտքից, երկուական՝ հյուսիսից և հարավից: Կառուցված է սև և կարմիր սրբատաշ տուֆ քարով: Կաթողիկեն առանձնանում է իր արտաքին հարուստ դեկորատիվ հարդարանքով՝ լուսամուտների քանդակազարդ պսակներով, քիվերով, արևմտյան ճակատի ինքնատիպ լուծումով: Տաճարի ներսում պահպանվել են որմնանկարչության մնացորդներ, որոնց պատվիրատուն Մովսես Եկեղեցապանն է, ինչի մասին վկայում է եկեղեցու ներսում պահպանված արձանագրությունը:https://www.youtube.com/embed/cUCtMHnw6Y0?version=3&rel=1&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&fs=1&hl=ru&autohide=2&wmode=transparent

Համացանցի օգնությամբ տեղեկություններ հավաքիր Արագածոտնի մարզի տեսարժան վայրերի մասին։

Դաշտադեմի ամրոց

Հանդիպում է նաև Դաշտադեմի ամրոց, Քաղենիի ամրոց, Քաղենիի բերդ, Թալինի բերդ, Ներքին Թալինի բերդ, Փոքր Թալինի բերդ տարբերակներով:
Քաղենիի ամրոցի խոշոր համալիրը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում` Կամսարականների օրոք։ Միջնադարյան դղյակը, ի տարբերություն հայկական լեռնաշխարհի մնացած ամրաշինական համակարգերի, զուրկ է եղել բնական պաշտպանությունից և ապավինել է իրեն շրջափակող հզոր պարիսպներին:

Ամրոցի-համալիրի տարածքում կան երկու եկեղեցիներ` 7-րդ դարի եկեղեցին, որը գտնվում է ամրոցի արտաքին բերդապարսպի հարավ-արևելյան մասում (այժմ պահպանված միայն հիմնապատերը) և հյուսիսային պատին կից է միանավ Սուրբ Սարգիս (10-րդ դար) սրբատաշ կարմիր տուֆից թաղածածկ եկեղեցին: Ամրոցն ունի ստորերկրյա գաղտնուղի, որն սկիզբ է առնում պարսպի հարավ-արևմտյան պատի կենտրոնից և հասնում արևմտյան կողմի ձորակը: Այս ամենը վկայում են, որ Դաշտադեմի ամրոցը քաղաքական-վարչական կենտրոն լինելուց բացի եղել է նաև Հայաստանի պաշտպանական կարևոր վայրերից մեկը:

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Կոշ (Կվաշ) գյուղից հյուսիս բլրի գագաթին գտնվում է մի ամրոց, որը կրում է Կոշ անունը, այն թվագրվում է 13-րդ դարով։ Ամրոցն ունի ուղղանկյուն, անկյուներով hատակագիծ, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ ստորին մասը՝ կոպտատաշ բազալտով։

Կոշ գյուղից հարավ խճուղու եզրին կանգուն է կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձան 1195 թվականին բարձրությունը 6,8 մ։ Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտնի գավառը սելջուկյան թուրքերից ազատագրելուն։

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Կոշ (Կվաշ) գյուղից հյուսիս բլրի գագաթին գտնվում է մի ամրոց, որը կրում է Կոշ անունը, այն թվագրվում է 13-րդ դարով։ Ամրոցն ունի ուղղանկյուն, անկյուներով hատակագիծ, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ ստորին մասը՝ կոպտատաշ բազալտով։

Կոշ գյուղից հարավ խճուղու եզրին կանգուն է կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձան 1195 թվականին բարձրությունը 6,8 մ։ Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտնի գավառը սելջուկյան թուրքերից ազատագրելուն։

Ամբերդ ամրոց-համալիրը Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է: Այն կառուցվել է Արագած լեռան լանջերին և գտնվում է  ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա։ Դեպի ամրոց տանող ճանապարհը անմարդաբնակ է, այն նրբորեն միախառնվում է բլուրներ հետ, իսկ Ամբերդի բարձունքից հրաշալի տեսարան է բացվում դեպի հորիզոն։
Երկհարկանի կառույցն ունի նաև  փառահեղ սանդուղքներ, իսկ պատերից վեր են խոյանում ամրոցը պաշտպանող հզոր աշտարակները։ Ամբերդի ամրոցի արտաքին ճարտարապետությունը պարզ է և արտահայտիչ՝ կորընթարդ ձևավորված գմբեթներով և հզոր աշտարակներով։

0 comments on “ՀայրնեգիտությունAdd yours →

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով