Մի գարնան առավոտ

Մի գարնան առավոտ արթնացա ու պատուհանից դուրս նայեցի և տեսա, որ ձյուն է գալիս: Ա՜յ քեզ հրաշք, ասացի ես, այս ի՞նչ բան է գարնանը ձյուն է գալիս: Երբ ես և իմ եղբայրը իջանք դուրս, տեսանք, որ այնքան (մոտ 1 տոննա:) ձյունից մնացել է  միայն ջուր: Մենք եսրկուսով շատ տխրեցինք, բարձրացանք տուն, երբ բարձրացանք տուն, մեր հայրիկն ու մայրիկն ասացին, որ մենք գնում ենք Սևան, երբ մենք հասանք տեղ, մոտ մեկ ժամ հետո էլի սկսեց ձյուն գալ, և իմ հայրիկը ասաց.

-Մենք գնում ենք տուն:

և այդ ժամանակ ես, իմ եղբայրը և մայրիկս ասացինք.

-ՈՉ, երբեք, կյանքում, կերազես, հազիվ լավ ձյուն է գալիս:

Իմ հայրիկը հոգոց քաշեց ու ասաց՝ լավ: Մենք հանեցինք ծածկոցները, թեյը, սուրժը և տաք շոկոլադը, այդ օրը մենք ունեցանք շատ լավ օր:

0 comments on “Մի գարնան առավոտAdd yours →

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով