Հայրենիքում

Հայրենիքում

Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը անգի՛ր սովորիր, կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպեսաստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):

Ձյունապատ- Ձյուն + պատ, բարդ բառ

մանկական- Մանուկ + ական, ածանցավոր բառ

աստղային-աստղ + ային, ածանցավոր

անհուն- ան + հուն, ածանցավոր

ձյունոտ-ձյուն + ոտ, ածանցավոր

իրիկնամուտին-իրիկն+ամուտ

  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:

անուրջի-երազ

մրմունջը-փսփսոց

աչեր-աչք

  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։

Լեռներ, լճեր, երկինքներ, երազ, հոգի

Կապույտ, մանկական, թափանցիկ, սուրբ, աստղային

Կանչել, լսել, նայել, իջնել, խառնելով

0 comments on “ՀայրենիքումAdd yours →

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով