Գործնական քերականություն

Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար (Գործնական քերականություն) 

Ուշադիր կարդա՛։

Բազմիմաստ են մեկից ավելի իմաստ ունեցող բառերը:

Հոմանիշ են մոտ իմաստ ունեցող բառերը:

Հականիշ են իմաստով հակառակ բառերը:

Համանուն են գրությամբ կամ արտասանությամբ նույն կամ մոտ, բայց իմաստով տարբեր բառերը:

Դարձվածքները բառակապակցություններ են, որոնց մեջ մտնող բառերն իրենց հիմնական իմաստով չեն գործածվում:

Իսկ հիմա կատարի՛ր առաջադրանքները։

1.Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում:

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)

Հեռվում երևացողը նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր)

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)

Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)

Ձեր տղան էր եկել: (ո՞վ, ովքե՞ր)

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Տղան փետուրնևրից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

 

2. Ընդգծված յուրաքանչյուր բառը մե՞կ առարկա է ցույց տալիս, թե՞ մեկից ավելի:

Մեր ձեղնահարկում կատվի ձագեր գտա:

Մեկից ավել

Որջից դուրս եկողը ձագ էր:

Մեկ

Որդին պահարանն էր բերել ու դրել սենյակի անկյունում:

Մեկ

Դպրոցին այսպիսի պահարաններ են պետք:

Մեկից ավել

Երկնքում նորից թռչուններ երևացին:՛

Մեկիից ավել

Վանդակի թռչունն էր դուրս եկել:

Մեկ

Հատիկը հավաքողները մրջյուններ են:

Մեկից ավել

Ձմռանը պատրաստ սպասողը մրջյունն էր:

Մեկ

Գոռացողը պահակն էր:

Մեկ

Պահակներ կարգեք, որ ապահով լինեք:

Մեկից ավել

3.Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը:

Ծառերին արթնացնողը …. (քամին էր, քամիներ):

Այդ օրվանից հետո շատ …. (քամին էր, քամիներ) են փչել:

Տարբեր …. (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում:

Դա չտեսնված մի … (պարեր, պար էր):

Պարտեզի բոլոր ծաղիկները (սպիտակ են, սպիտակեն):

Եթե բոլոր ծաղիկները միանգամից (սպիտակ են, սպիտակեն), լա՞վ կլինի:

Թող հենց հիմա աչքերը (փակ են, փակեն) ու քնեն:

Բոլոր դռները (փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա:

Անծանոթ … (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:

Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր (համ էր, համեր) ունեն:

4. Նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինի´ր հոմանիշ բաոերով:

Այս աղջիկը մատի վրա խաղացնում (խաբեել)է բոլորիս:

Հանկարծ սիրտը դող ընկավ (վախենալ). բա որ գազանը նորից գա, ինքն ի՞նչ է անելու:

Ա՜յ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ-բիզ էին կանգնել (զարմանալ):

Մի մատ երեխա (փոքր) է, բայց ինչե՜ր գիտի:

Ձեռ ու ոտից ընկած (հոգնած) մի մարդ բացեց դուռը :

5.Փորձի´ր բացատրել, թե ինչո՞ւ են ընդգծված արտահայտությունները կոչվում «դարձվածքներ», եթե դարձված նշանակում Է «շրջված», «փոխված»:

Փոխաբերական իմաստով գործածված արտահատություն

6. Տրված դարձվածքների իմաստները բացատրի´ր:

Օրինակ՝

ջրից չոր դուրս գալ — փորձանքից, նեղ վիճակից ազատվել:

Սիրտ տալ -Քաջալերել

հոգին առնել  — Սպանել

գլուխը կորցնել — զարմանալ

արևը խավարել — Հաջողությունը դադարել

հալից ընկնել — Մաշվել

սիրտը վկայել — Որևէ բանի նախազգացում ունենալ

երես ղարձնել — հրաժալվել

սիրտ անել — համարձակվել

բկին չոքել — ստիպել:

7. Աչքի ընկնել, ձեռ քաշել, գլուխ պահել, ոտքի վրա, ծայրը ծայրին հասցնել, օրերը հաշվված են արտահայտությունները նախադասությունների մեջ գործածի´ր

ա) ուղիղ իմաստով, Ձերք քաշել, ոտքի վրա, օրերը հաշվված են:

բ) որպես դարձվածք, Աչքի ընկնել, գլուխ պահել, ծայրը ծայրին հասցնել:

Օրինակ՝

1.Գիտնականը հետաքրքրվողներին իր հայտնաբերած կենդանու մարմնի բոլոր մասերը ցույց տվեց, միայն գլուխն էր կորցրել:

2.Ուրախությունից գլուխը կորցրել էր:

 

0 comments on “Գործնական քերականությունAdd yours →

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով