Երևան քաղաքի հուշարձաններ

ամացանցի օգնությամբ դուրս հանի՛ր տեղեկություններ հետեւյալ արձանների մասին։

  • «Մեսրոպ Մաշտոց եւ Կորյուն»

Մեսրոպ Մաշտոցի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1962-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Քանդակագործ՝ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ղուկաս Չուբարյան

Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 5,6 մետր է։

 

  • «Արգիշտի Առաջին»

Արգիշտի արքայի արձան, գտնվում է Երևանի Էրեբունի համայնքում, Էրեբունի թանգարանի դիմացի հրապարակում։ Տեղադրվել է 2002 թվականին։

Ճարտարապետ՝ Էդուարդ Բարոյան

Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան

Հուշարձանը կառուցված է տուֆից և բազալտից։

  • «Գարեգին Նժդեհ»

Գարեգին Նժդեհի հուշարձան, հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհին նվիրված հուշարձան Երևանում։ Գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգում։ Հուշարձանը տեղադրվել է 2016 թվականի մայիսի 25-ին, պաշտոնական բացումը կատարվել է նույն տարվա մայիսի 28-ին։

Քանդակագործներ՝ Գագիկ Ստեփանյան

Ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան

  • «Արամ Մանուկյան»

Արամ Մանուկյանի հուշարձան, Հայաստանի առաջին հանրապետության պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Արամ Մանուկյանին նվիրված հուշարձան Երևանում։

Հուշարձանի տեղադրման մասին որոշումը Երևանի քաղաքապետարանը կայացրել է 2017 թվականի փետրվարի 13-ին կայացած Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ։ Երևանի քաղաքապետարանը 2017 թվականի հունիսի 19-ին Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի նախագծի բաց մրցույթ է հայտարարել, որի արդյունքում մրցութային հանձնաժողովը 2017 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած նիստում հաղթող է ճանաչել ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած աշխատանքը։

Հուշարձանը տեղադրվել է Հանրապետության հրապարակի մոտ՝ Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում։ Հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականին, որին մասնակցել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը։

Քանդակագործ՝ Դավիթ Մինասյան

  • «Վիլյամ Սարոյան»

Վիլյամ Սարոյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում, տեղադրվել է 2008 թվականին։

Քանդակագործ՝ Դավիթ Երևանցի

Ճարտարապետներ` Ռուբեն Հասրաթյան, Լևոն Իգիթյան

Ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի արձանը տեղադրելու մտահղացումը Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանինն է։ Գաղափարը ծագել է Բուդապեշտում, որտեղ նա գտնվել է նկարահանումներով։ Քաղաքի հենց կենտրոնում տեսնելով Ուիլյամ Շեքսպիրի արձանը՝ նա հիշել է, որ Երևանում Սարոյանի արձան չկա։ Վերադառնալով Հայաստան՝ նա նախաձեռնել է այդ գաղափարը կյանքի կոչելու աշխատանքները։ Այն պահանջում էր ֆինանսական միջոցներ, և առաջացան մեծ խնդիրներ։ Բայց քանի որ երկու տարի հետո Սարոյանի 100-ամյակն էր, Համահայկական աշխարհագրական ասոցիացիան նախաձեռնեց այդ ծրագիրը, որը ներկայացվեց ՀՀ մշակույթի նախարարություն, և ծրագիրն ընդգրկվեց սարոյանական միջոցառումների ցանկում։ Գումարի խնդիրը լուծելու համար նախաձեռնվեց հանգանակություն, որին իրենց ներդրումներով մասնակցեցին հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ սկսած բարերարներից, վերջացրած թոշակառուներով։

0 comments on “Երևան քաղաքի հուշարձաններAdd yours →

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով