-
Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:
Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
եղբայր
հարյուր
հեքիաթի
պատմվածքը
- Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.
ա/ պատկերացնել +
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել
- Գրի՛ր տրված բառերի հոմանիշները
ա/ գեղեցիկ — սիրուն
բ/ շատ — բազմազան
գ/կախարդական — մոգական
դ/ մեծ — հսկա
- Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ սիրտ – պարզ
բ/ բարեկամ — բարդ
գ/ գեղեցկություն – պարզ +
դ/ անգետ — ածանցավոր
- Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/ գեղեցիկ — ածական
բ/ տխուր — գոյական +
գ/ գառնուկ — գոյական
դ/ մոլորակ – գոյական
6. Փակագծերում նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:
Բայց մենք հասկանում ենք, թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա:
Նրանք, ովքեր ճանաչում են կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է:
Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես հիշում եմ իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը:
Եվ ես վախենում էի, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:
7. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Հարցական
Քանի՞ եղբայր ունի:
Պատմողական
Մեծահասակները թվեր շատ են սիրում:
8. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները։
Մեծահասակները սիրում են թվեր
9. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:
Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը:
10. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.
ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում
բ/ արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին +
գ/ բարեկամներին շուտ էին մոռանում
դ/ հեղինակի սիրտը ճմլվում էր
11․Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.
ա/ ճիշտ հարցեր էին տալիս
բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա
գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում +
դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին
12. Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և ներեն մեծերին:
Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:
- Գրի՛ր-պատրաստի՛ր երեք հարց առանձնացված հատվածի վերաբերյալ, որոնք դասարանում կուղղես դասընկերներիդ:
Ուրեն Փոքրիկ Իշխանի Ծնողները
Ի՞նչ անուն կունենաին Փոքրիկ Իշխանի ծնողները
Քանի՞ տարեկան կլինեին փոքրիկ իշխանի ծնողները
-
- Ինչպիսի՞ն է Փոքրիկ իշխանի մոլորակը: Նկարի՛ր այն, ապա կազմածդ երեք հարցերով տեղադրի՛ր բլոգումդ:
0 comments on “Թեստային աշխատանք” Add yours →