Առակ

 

Մի անգամ արջը հսկայական գերան էր քարշ տալիս: Նա շատ էր հոգնել և որոշեց նստել ծառի կոճղի վրա՝ հանգստանալու:

 

— Ենթադրում եմ՝ ծանր գերան է,- ասաց երիտասարդ վարազը, որն արևի տակ տաքանում էր:

— Աննկարագրելի՜ ծանր,- շնչակտուր պատասխանեց արջը:

— Եվ դեռ հեռու՞ ես տանելու այն:

— Մինչև անտառի ծայրը:

— Այս տապի՞ն: Հաստատ հոգնել ես:

— Նույնիսկ մի՛ հարցրու:

— Այդ գերանը հարկավոր է երկուսով տանել,- ասաց վարազն ու ավելացրեց,- դե իսկ ես էլ գնացի: Քեզ հաջողություն եմ մաղթում, շատ մի՛ ծանրաբեռնիր ինքդ քեզ:

— Շնորհակալություն,- հառաչեց արջը:

— Չարժե,- պատասխանեց վարազը:

0 comments on “ԱռակAdd yours →

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով