Մայրենի, Ինքնաստուգում

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա:

Իր հպարտ բնավորության շնորհիվ:

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր:

Վեհ,հպարտ,մեծահոգի:

3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել:

Արքա — թագավոր

Խոշոր — մեծ

վեհ — հպարտ

կասկածել — համոզված չլինել

4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ:

այո, թեթև,փոքր,փոքրոգի,ստեղծել,քաղցած

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը:

Ընձառյուծին

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։

անում է,գնել,վազել,քայլել

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։

700 — յոթ հարյուր

800 — ութ հարյուր

300 — երեք հարյուր

230 — երկու հարյուր երեսուն

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

Նա մեծ որսի  վրա բացահայտ է գնում՝ իր բառձր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների մեծ արքան որսի է ելել:

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք-թխվածք,դարծվածք,նստվածք

-ային-հեքիաթային,համակարգչային,

-ական-մեկական,երկուական,երեքական

-ակ-սոխակ,թռչնակ,տնակ

-եղեն-խմորեղեն,նստվածքեղեն,կտորեղեն

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։

Առյուծի մռնչյունը լսվում է 8 կմ հեռավորությունից։Հասուն առյուծը ունի 30 ատամ։ Սակայն նա սնունդը չի ծամում, մասերի է բաժանում և այդպես կուլ տալիս։Այս գիշաիչների տեսողությունը գիշերը 6 անգամ ավելի լավ է, քան մարդունը։

0 comments on “Մայրենի, ԻնքնաստուգումAdd yours →

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով