Բնագիտություն

Չրերը հարուստ են (A, B1, B2, B3, B5, B6) վիտամիններով, հանքային էլեմենտներով (երկաթ, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, նատրիում), 100 գրամում պարունակում են 1,5-5 գրամ 250 կիլոկալորիա սպիտակուցներ։ Ունեն պահպանման երկար ժամկետ, և սառը տեղում պահելու անհրաժեշտություն չկա։ Հենց սրանում է կայանում չրերի գլխավոր առավելությունը, և այս առումով այն հանդիսանում է թարմ մրգերին այլընտրանք (մանավանդ բերքահավաքից շատ ժամանակ անց)։ Սակայն չորացման ընթացքում չրերը կորցնում են մեծ քանակությամբ C վիտամին։

Խոհարարության մեջ չրերն կիրառվում են խմորեղենների, մրգային հացի, չոր նախաճաշերի, քաղցրավենիքի, մրգաջրերի պատրաստման համար։ Չորացման ընթացքում կորցնելով բնական խոնավությամ մեծ մասը (կարող է կորել պտղի սկզբնական ծավալի 80 տոկոսը)՝ ձեռք է բերում ինտենսիվ, հաճախ՝ քաղցրումեղցր, կամ քաղցրաթթու համ և յուրահատուկ բուրմունք։

0 comments on “ԲնագիտությունAdd yours →

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով