Մայրենիի ստուգատես. 4 — րդ կետ

Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։

Անտոնը և Վենոմը

Կար չկար մի երեխա: Նրա անունը Անտոն էր: Նրա մոտ կար մի երազանք, թռչել տիեզերք: Նա համոզված էր, որ նրա երազանքը  ամպայման կիրականանա: 30 տարի անց նրա երազանքը իրականացավ, սակայն ոչ այնպես ինչպես նա երազում էր: Անտոնը 35 տարեկան էր այն  պահին, երբ նա թռավ տիեզերք: Նա չէր հավատում այն փաստին, որ նրա 36 — րդ տարեդարձը կտոնի տիեզերքում: Մնում էր 2 շաբաթ նրա տարեդարձին, սակայն տեղի է ունենում բավականին խոչընդոտներ: Նրանց տիեզերանավի վրա հարձակվեց ինչ-որ անհայտ հրեշ, այդ պահին բոլորը սկսեցին խուճապի մատնվել, բայց ոչ Անտոնը: Նա անվախ ելավ տիեզերք: Վախենալու էր, երբ Անտոնը ասաց մեկ տառ, իսկ հրեշը պատասխանեց դրան:

— Բարև, Անտոն,- ասաց վախենալու ձայնով…

— Ի՞նչ: Որտեղի՞ց դու գիտես իմ անունը, — Վախենալով ասաց Անտոնը:

— Օհ, իմ տղա, ես ամեն ինչ գիտեմ քո մասին: Չեմ մոռացել, շնորհավոր իմ և քո տարեդարձը:

— Բա ո՞վ ես դու, — հարցրեց Անտոնը:

— Օհ, ինչ անշնորհք եմ, ես չներկայացա: Ես Վենոմն եմ:

Ասելով այդ նա լքեց տիեզերանավը:

                                                        Վերջ

 

0 comments on “Մայրենիի ստուգատես. 4 — րդ կետAdd yours →

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով